Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան նաեւ Վանիկ Սիրադեղյանին

Հունիս 26,1998 17:28
egoryan

Պարոն Սիրադեղյան, կարդալով «Առավոտ» թերթի հունիսի 24-ի համարը, զարմացա ձեր վիրտուոզ տեխնիկայով՝ «հիվանդ գլխից առողջ գլխին» բարդել ձեր անձնական պրոբլեմը՝ Հայաստանում իշխանական բանդիտիզմի եւ իշխանության բարոյալքման ձեր «դափնին»։ Դուք չէի՞ք, որ հանուն իշխանության պատրաստ էիք ձեռքի հետ մի ութ հարյուր մարդ ոչնչացնել։

Մի՞թե «բանդայի» անդամներ Տեր Հուսիկը եւ Արա Սահակյանը չէին գլխավորում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ձեզ ՀՀՇ նախագահ դարձնելու պատվերը։ Արշավ, որի ժամանակ Լեւոն ՏերևՊետրոսյանը աշխարհի նախագահների հետ հանդիպելու փոխարեն Գյումրի էր այցելել ձեր միջոցով իմ դեմ պայքարելու։ Արդյո՞ք այսօր նույն ֆունկցիան չեք կատարում՝ այս անգամ նոր նախագահի համար։ Ձեր նախկինում գլխավորած համակարգի բազմաթիվ ծառայողներ այսօր ձերբակալված են սպանությունների մեղադրանքով, եւ դեռ դուք համարձակվում եք ինձ մեղադրել միայն ձեզ արժանի բառակապակցությամբ։

Դուք պատգամավոր ընտրվեցիք այդ պահին վարչապետ Ռ. Քոչարյանի գլխավորած կառավարության անծայրածիր աջակցությամբ։ Հրազդան քաղաքի տարածքի 1/3-ի վրա կենտրոնացվել էին ամբողջ մարզային ոստիկանությունը, երկրապահների մեծ մասը, նախարարությունները։
Արդյո՞ք այս ամենը եւ ձեզ սպառնացող քրեական մեղադրանքը չի օգտագործվում վերացնելու ցանկացած ընդդիմություն եւ, մասնավորապես, «չափն անցած Եգորյանին»։ Եվ դո՛ւք, նախկինում նույն կերպ վարված «ազգի հայրը» այսօր ընդամենը մեկ այլ «ազգի հոր» փոքր գործիքը չե՞ք։ Արդյոք ձեր այսօրվա վարքագիծը ձեր փրկագինը չէ՞։

ԷԴ. ԵԳՈՐՅԱՆ

Հեղինակի խնդրանքով նյութը տպագրվում է առանց մեկնաբանության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930