Երեկ խմբագրություն այցելեց 1998 թվականի մարտի 3-ից հետախուզման մեջ գտնվող եւ բանդիտիզմի հոդվածով մեղադրվող ՆԳՆ ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի կինը՝ Կամիլյա Հարությունյանը: Ինչպես հայտնի է, հունիսի 22-ին Վահան Հարությունյանը ձերբակալվել է իր տանը, եւ այժմ գտնվում է ՆԳ եւ ԱԱ նախարարության մեկուսարանում: Տիկին Հարությունյանի խոսքերով, ձերբակալվելուց առաջ իր ամուսինը խնդրեց հայտնել հետեւյալը.
1. Պրն Հարությունյանը պատրաստ է պատասխանել իրեն տրվող բոլոր հարցերին:
2. Նրա առողջական վիճակը բավարար է եւ նա չունի որեւէ հոգեկան, ֆիզիկական շեղում, խեղում կամ վնասվածք:
3. Պրն Հարությունյանը ցանկություն չունի կեղծ մեղադրանքների պատճառով «հրաժեշտ տալ կյանքին» եւ ոչ մի դեպքում այդ քայլին կամավոր չի դիմի: