Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ՍՐԱ՞ՆՑ ՄԱՍԻՆ ԵՆ ԱՍՈՒՄ՝ «ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՃԱՀԻՃ»

Հունիս 25,1998 00:00

Ավարտվեց Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանը։ Ճիշտ է, դեռ արտահերթ նստաշրջաններ կլինեն՝ գերազանցապես կառավարության որոշած օրակարգով, այնուամենայնիվ՝ կարելի է արդեն որոշ ամփոփումներ կատարել։ Որոշեցինք ի մի բերել այն պատգամավորների անունները, որոնք, մեր դիտարկումներով, այս նստաշրջանի ընթացքում գրեթե ոչ մի անգամ խոսափողին չմոտեցան, նախաձեռնություն հանդես չբերեցին եւ ԱԺ նիստերի դահլիճ էին գալիս միայն եւ միայն քվեարկության կոճակները սեղմելու համար։

1. Հարություն Ղարագյոզյան, «Հայհրուշակ» ֆիրմայի գլխավոր տնօրեն, փետրվարին «Հանրապետությունից» անցավ «Երկրապահ»։

2. Արմենակ Արմենակյան, «Բարեփոխումներ-Երկրապահ», Նորք-Մարաշի թաղապետ։

3. Նվեր Չախոյան, ի դեպ, «Հանրապետություն» խմբակցության անդամ այս պատգամավորը մասնագիտությամբ բանասեր- արեւելագետ է, սակայն այս նստաշրջանում իր միակ ելույթում, որ իրեն կալանավորելու թույլտվության առնչությամբ դատախազի միջնորդության պատասխանն էր, նրա կրթական ցենզի հետքն անգամ չէր զգացվում։

4. Մհեր Սեդրակյան, այլ կերպ «Բարեփոխումներին» մաս կազմող այս պատգամավորը Թոխմախի կամ Էրեբունու Մհեր է անվանվում, չնայած այս տարածքում նրա բազմաթիվ «օբյեկտները» նկատի առնելով՝ ավելի ճիշտ կլիներ Մհերի Էրեբունի ձեւակերպումը։

5. Արարատ Խրիմյան, Էրեբունու այս համայնքապետն էլ իր ընտրության համար այդքան ջանք թափած «Հանրապետությունից» «Երկրապահ» անցավ եւ մինչ այսօր խորհրդավոր լռություն է պահպանում։

6. Վազգեն Մանուկյան, ԱԺՄ-ի առաջնորդի դեպքը բացառիկ է, քանզի նա միայնակ է շարունակում այս խորհրդարանի բոյկոտը, եւ անգամ կարեւորագույն քվեարկություններին չցանկացավ մասնակցել կամ դիրքորոշում հայտնել։

7. Ռազմիկ Դանիելյան, դարձյալ «Հանրապետություն»-«Երկրապահ»։ Դե, նրա լռությունը բավական հասկանալի է, այս ընթացքում Հայկոոպի վարչության նախկին նախագահն ավելի կարեւոր գործեր ուներ՝ ի վերջո, Սերժ Սարգսյանի ակնարկած 4 պատգամավորներից մեկն է։

8. Էդուարդ Սարգսյան, «Հանրապետություն», Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի նախկին նախագահն է։ Բազմախոսությամբ առանձնապես աչքի չի ընկնում։

9. Ռոբերտ Ենգոյան, Քանաքեռի ալյումինի գործարանի տնօրեն։

10. Արտաշես Գեղամյան, նա միայն փոթորկահույզ փետրվարյան օրերին մի անգամ մի հարց տվեց, ապա գնաց ընտրությունների եւ այլեւս չվերադարձավ։

11. Գրիգոր Գրիգորյան, ինչպես եւ ԱԺ պատգամավոր այլ գլխավոր բժիշկներին, «Արմենիա» բուժական կենտրոնի այս ղեկավարին էլ ակտիվներից չես անվանի։

12. Զավեն Հարությունյան, «Էլեկտրասարք» ՓԲԸ-ի տնօրենն էլ է նախընտրում սուսիկ-փուսիկ նստել։

13. Մանուկ Վարդանյան, արդարադատության նախարարությանն առընթեր վարչության պետ։ Մինչեւ պաշտոնի անցնելն՝ ասում են, բավական ակտիվ էր։

14. Մարտին Հովհաննիսյան, «Կրեդիտ Երեւան» բաժնետիրական առեւտրային բանկի վարչության նախագահ։ Մի անգամ միայն «Բարեփոխումներ» խմբի մեկ այլ ներկայացուցչի՝ Մարգուշ Վարդանյանի հետ ճեպազրույցի էր եկել, բայց էլի պարտիզանի պես լռեց։

15. Աշոտ Ոսկանյան, Ավստրիայում մեր դեսպանն անգամ Երեւանում եղած ժամանակ ԱԺ նիստերին չի մասնակցում։ Նա, այսպես ասած, խորհրդարանի հեռակա բաժնում է։

16. Վահագն Գրիգորյան, «Հայնավթամթերք» ձեռնարկության գլխավոր տնօրեն։

17. Հայկարամ Մխիթարյան, «Զեյթուն» ուսանողական ավանի նախկին կառավարիչ (այժմ այդ պաշտոնում նրա եղբայրն է), քաղաքապետարանի վարչության նախկին պետ։

18. Մարտին Զիլֆիմյան, Գյումրիի հարկային տեսչության պետ։

19. Ռուբեն Խաչատրյան, Գյումրիի քաղաքապետարանի առողջապահության բաժնի վարիչ։

20. Միշա Վարդանյան, Գյումրիի քաղաքապետ։

21. Վահրամ Բաղդասարյան, Վանաձորի կահույքի արտադրական միավորման գլխավոր տնօրեն։

22. Էդիկ Մարտիրոսյան կամ «Ճաճոյի Էդո»։ Նրան էլ են մի երկու անգամ ընդամենը ԱԺ նիստերի դահլիճում տեսել, բայց փետրվարին «Երկրապահ» դարձավ։

23. Հովհաննես Հովհաննիսյան, «Հանրապետությունից» «Երկրապահ» անցումը Կոտայքի այս մարզպետին պաշտոնանկությունից չփրկեց։

24. Սասուն Միքայելյան, Հրազդանի քաղաքապետ։

25. Կարլեն Միքայելյան, «Հանրապետություն»։

26. Գեւորգ Գեւորգյան, Արարատի փոխմարզպետ։

27. Նորայր Ահարոնյան, Էջմիածնի տրիկոտաժի արտադրական միավորման տնօրեն։

28. Հովհաննես Գաբրիելյան, «Բարեփոխումներ»։

29. Հենրիկ Պառավյան, Էջմիածնի հացի գործարանի տնօրեն, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

30. Հրաչյա Հովսեփյան, Արմավիրի փոխմարզպետ, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

31. Հովիկ Աբրահամյան, Արարատի մարզպետ։

32. Գեւորգ Բադալյան, «Բարեփոխումներ»-«Երկրապահ»։

33. Աղասի Սիմոնյան, «Բարեփոխումներ», Նաիրիի ալրաղացի տնօրեն։

34. Լեւիկ Խաչատրյան, «Հանրապետություն», «Հայհացահատիկ» ձեռնարկության տնօրեն։

35. Սիմոն Գրիգորյան, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

36. Ժորա Գեւորգյան, «Սոցիալական պետություն»-«Երկրապահ», Սերժ Սարգսյանի ակնարկած 4 պատգամավորներից եւս մեկը։

37. Ժիրայր Գեւորգյան, «Սոցիալական պետություն»-«Երկրապահ», մասնավոր ձեռնարկության տնօրեն։

38. Էդիկ Սարգսյան, Բաղրամյանի թիվ 1 խոզաբուծական համալիրի տնօրեն։

39. Վոլոդյա Բադալյան, Երեւանի քիմռեակտիվների «Կարին» ձեռնարկության տնօրեն։

40. Պավլիկ Ասատրյան, Տավուշի մարզպետ, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

41. Կամո Վարդանյան, ՀՀՇ։ 42. Նորիկ Մնոյան, Արմավիրի քաղաքապետ։

43. Սեդրակ Հովհաննիսյան, Արմավիրի նախկին մարզպետ։

44. Դավիթ Մելիքյան, լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրեն։

45. Սիմոն Մարտիրոսյան, Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի «Ցեմենտ» ԴՁ տնօրեն։

46. Ռազմիկ Մաթեւոսյան, առանձնահատուկ նշաններ չունի։

47. Ռուդիկ Ղուկասյան, Գեղարքունիքի մարզպետ։

48. Լեւոն Թովմասյան, ագարակատեր։

49. Գրիշա Հովեյան, «Սոցիալական պետություն»- «Երկրապահ», Գավառի նախկին քաղաքապետը խոսել է միայն մեկ անգամ՝ «Գավառ» հեռուստատեսությամբ ապրիլի 24-ին հնչած տոնական երաժշտության մասին։

50. Վահագն Հակոբյան, Գեղարքունիքի փոխմարզպետ։

51. Վազգեն Պողոսյան, «Հայաստան-շինարար» ՓԲԸ-ի նախագահ, «Հանրապետություն»- «Երկրապահ»։

52. Հուսիկ Հովհաննիսյան, «Հանրապետություն»- «Երկրապահ», Մարտունու «Անի» գործարանի տնօրեն։

53. Ֆելիքս Սարգսյան, «Հայկենցաղնորոգշին» տրեստի Նաիրիի հատուկ մասնագիտացված շինվարչության պետ։

54. Ստեփան Բարսեղյան։

55. Վարդան Պետրոսյան, Տավուշի անտառտնտեսության տնօրեն, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

56. Արտուշ Մելիքբեկյան, ՀՀՇ, խոսել է նույնպես միայն մեկ անգամ՝ բայց ինչպե՜ս է խոսել. Շահեն Կարամանուկյանին հարց է ուղղել Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ։

57. Գեւորգ Դավթյան, Երեւանի ալրաղաց գործարանի տնօրեն, «Բարեփոխումներ»-«Երկրապահ»։

58. Վահե Շահվերդյան, Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, թեեւ չի խոսել, բայց «Կտակն» արդեն բեմադրել է, որը բազում խոսակցություններ է բերել իր վրա։

59. Արամ Բաբաջանյան, «Բարեփոխումներ»-«Երկրապահ», Ստեփանավանի նախկին քաղաքապետ։ 60. Հովիկ Պառավյան, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

61. Ալբերտ Պապոյան, Թումանյանի անտառտնտեսության տնօրեն։

62. Վասիլ Չիլինգարյան, «Հանրապետություն»-«Երկրապահ»։

63. Կարեն Կարապետյան, Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն։

64. Գագիկ Աբրահամյան, «Շողակն» ՊՁ-ի գլխավոր տնօրեն։

65. Պանդուխտ Մանուկյան, Վայոց ձորի մարզպետ։

66. Քոչար Դավթյան, Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ։

67. Սուրեն Խաչատրյան, Գորիսի քաղաքապետ։

68. Դերենիկ Մարգարյան, Կապանի տրիկոտաժի արտադրական միավորման գլխավոր տնօրեն։

69. Դավիթ Մաթեւոսյան, Սյունիքի նախկին փոխմարզպետ։

70. Եղիա Նաճարյան, բոլոր բառերն ավելորդ են։

71. Նադեժդա Սարգսյան, «Հայեր» ՍՊԸ տնօրեն։

Եվ այսպես, 71-ը՝ 190-ից։ Հնարավոր է, որ շատերին մոռացել ենք։ Նրանց շատ անգամ իրենց գործընկերներն էլ չեն ճանաչում։ Այս քչախոսների մեջ զգալի որակ են կազմում ձեռնարկությունների ղեկավարները եւ գործադիր իշխանության պաշտոնատարները։ Արդյոք պատգամավորի մանդատը նրանց համար միայն հուսալի «տանիք» եւ սեփական ինչ-ինչ հարցեր լուծելու հնարավորություն չէ՞։ Եվ նրանց պատգամավորական գործունեությունը կամ ավելի ստույգ՝ դրա բացակայությունը արհեստավարժ խորհրդարանի օգտին եւս մի հզոր փաստարկ չի՞ դառնում։ Ի դեպ, հենց այս որակն է թեթեւությամբ մի խմբակցությունից մյուսն անցնում՝ դա էլ իրենց հետագա գործունեության համար հերթական տանիք դիտելով։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, 6-րդ նստաշրջանում կառավարության հետ հարցուպատասխանների ընթացքում եւ ոչ մի անգամ որեւէ խնդրով չանհանգստացրին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Սա էլ է հատկանշական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930