Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՉԱՐԱՇԱՀԻՐ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ» ԴԻՐՔԸ

Հունիս 25,1998 01:06

Խորհուրդ կտար մասնագետը

Շարունակում ենք տպագրել Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնի սեքսոպաթոլոգ Գ. Վարդանյանի տեսակետները սեռական կյանքի վերաբերյալ։ Բավականին հաճախ տրվող հարցերից է, թե որ ձեւն է «ճիշտ» եւ որը՝ «սխալ»։

Նախեւառաջ մարդկանց մեծամասնության կողմից ընդունված սեռական հարաբերությունը տղամարդու եւ կնոջ մասնակցությամբ, բժշկության մեջ կոչվում է «նորմատիվային», ի տարբերություն բազմաթիվ այլ ձեւի սեռական հարաբերությունների, որոնք մեր թեմայից դուրս են։ Այս «նորմատիվային» ձեւն է, որ ունի երկու նշանակություն. նախ սերունդ տալու (պրոկրեատիվ), եւ սեռական ցանկությունը, պահանջը բավարարելու (ռեկրեատիվ)։Այս վերջինը լավագույնս իրականացնելու մասին կա մեծաքանակ գրականություն՝ սկսած հին ժամանակներից («ԿամաևՍուտրա», «Տրակտատ սիրո մասին») մինչեւ մերօրյա բազմաթիվ գրքերը եւ «ձեռնարկները»։

Սակայն խորհուրդ չեմ տալիս խոր ուսումնասիրել եւ բառացի կիրառել այս գրականությունը։ Իհարկե, վատ չէ ընդհանուր զարգացման համար մեկ անգամ ընթերցել։ Սակայն յուրաքանչյուր ամուսնական զույգ ինքն է գտնում իր ձեւերը, ըստ ամուսիններից յուրաքանչյուրի ֆիզիկական առանձնահատկությունների, եղած պատկերացումների եւ նախասիրությունների։Սեռական հարաբերության ընթացքում զույգը ընդունում է որոշակի դիրք։ Այդ դիրքի ընտրությունը կապված է մի շարք գործոնների հետ. ինչպես զուգընկերների մարմնի կառուցվածքը, կոնքի, սեռական օրգանների չափերը։ Շատ հաճախ դիրքի ընտրությունը հիմնվում է ազգային ավանդույթների, պատշաճության պատկերացումների վրա։ Օրինակ, եվրոպացիների «կլասիկ» դիրքը ասիական որոշ ազգերի համար անընդունելի է, իսկ նույն այդ դիրքը երկար ժամանակ եվրոպական ազգերի մոտ համարվել է միակ ընդունելին։

Ներկայումս նկատելի է այս մոտեցման վերանայումը, որը կարելի է բացատրել հասարակության մեջ ընթացող փոփոխություններով, սեռական կյանքին վերաբերող տեղեկատվության եւ ֆիլմերի առատությամբ։ Հիմնականում դիրքի եւ ձեւի փոփոխման նախաձեռնողը տղամարդն է, կանայք շատ անգամ չեն արտահայտում ցանկությունները կա՛մ «ամոթից», կա՛մ որ «ամուսինը վատ բան չմտածի»։ Պետք է ասել, որ «նորմալ» կամ «ճիշտ» է համարվում ցանկացած դիրքը, եթե այն հաճելի է երկուսին էլ եւ չի վիրավորում կամ հոգեկան վնաս հասցնում որեւէ մեկին։
Կան 5-6 հիմնական դիրքեր։ Հիմնականում դիրքը փոխելու իմաստը հարաբերության մեջ նորություն մտցնելն ու դրանով հաճույքը ուժեղացնելն է։ Պետք չէ դրա մեջ «այլասերվածության» եւ վիրավորելու ցանկություն փնտրել։ Ուղղակի միշտ պետք է հաշվի առնել զուգընկերոջ ցանկությունը եւ կարծիքը։ Իսկ բոլոր տարակարծությունների դեպքում կարելի է դիմել մասնագետների խորհրդատվության եւ դրանով իսկ խուսափել հնարավոր սեռական աններդաշնակությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930