«Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձ է արվում պատասխանել ԳիԱրՔՄի-ի եւ նրա համանախագահ Ալեքսանդր Աղամալյանի վերջերս հնչեցրած մեղադրանքներին։ Հայտարարության մեջ մեղադրանքներ են հնչում ԳիԱրՔՄի-ի փաստացի ղեկավար Աշոտ Մանուչարյանի հասցեին, որը «Շամիրամի» կարծիքով, ՆԳ նախարար լինելու ժամանակ չի կարողացել կամ չի կամեցել լուրջ պայքար ծավալել հանցագործ տարրերի դեմ։
Այնուհետեւ նշվում է, որ ՀՀՇ-ն, իրոք, սխալներ է ունեցել, սակայն ժամանակին կարողացել է իր վրա պատասխանատվություն վերցնել երկրում կատարվող թե՛ լավի, թե՛ բացասական երեւույթների համար։ ՀՀՇ-ին քաղաքական ուժ չհամարելն առնվազն հիմարություն է եւ անբարոյականություն։
Ինչ վերաբերում է «Շամիրամի» դեստրուկտիվությանը, ասված է հայտարարության մեջ, ապա թող ԳիԱրՔՄի-ն իր բազմաթիվ «դոսյեներից» բերի դրա ապացույցները։