Մայիսի 25-ին «Արմենպրեսը» տարածել էր արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանի հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասված էր. «Վերջերս հանրապետության մամուլում եղան հրապարակումներ մի շարք պետական ձեռնարկությունների՝ միջազգային մրցույթով սեփականաշնորհման վերաբերյալ, որտեղ նշվել էին նաեւ գործարքների գները։ Հրապարակումներում նշված գները չեն համապատասխանում իրականությանը»։
Նշենք, որ խոսքը մասնավորապես կոնյակի գործարանը 30 մլն դոլարով վաճառելու լուրի արտահոսքի մասին էր։