«Արշակ Սադոյանի դատավարությունը «պարտկվել» է նորից,- դժգոհեց ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը,- 1996-ի դեպքերին ինչո՞ւ 2 տարի անց էլ գնահատական չի տրվում։ Ես ոչ մի անգամ ծանուցագիր չեմ ստացել։ Եվ այսօր հանցագործ պատգամավորը ելույթներ է ունենում։ Ես եմ չէ՞ տեսել, թե այդ պատգամավորն ինչեր է արել։ Իսկ լրագրողներդ էլ լռել էիք եւ ուզում էիք սեպտեմբերի 25-ի եւ 26-ի դեպքերը նույն հարթության վրա դնել»։
ՈՆՑ ԹԵ՝ ԴՈՒ ԻՄ ՇԱՆԸ ԶԱՐԿԵՍ
Անդրադառնալով «Արդարություն եւ միասնություն» համագործակցության հայտարարությանը, թե ՀՀՇ-ն տեղ չպետք է ունենա ստեղծված Քաղաքական խորհրդում, ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանն ասաց հետեւյալը. «ՀՀՇ 52 տարածքային կազմակերպություններից առնվազն մի 15-20-ը թե՛ իրենց անդամների քանակով, եւ թե՛ ինտելեկտուալ պոտենցիալով շատ ավելի բարձր են, քան ԳիԱրՔՄին, ՍԻՄ-ը եւ «Արդարության եւ միասնության» եւս մի քանի կազմակերպություն միասին վերցրած»։
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ
Կարդացեք նաև
Շուրջ մեկ ամիս առաջ ազատ է արձակվել ՀՀ արդարադատության նախարարության զագսերի վարչության նախկին պետ Վաղինակ Ղազարյանը։ Նա (որոշ տվյալներով, կաշառակերության համար) ազատազրկման էր դատապարտվել 8 տարով, սակայն արգելավայրում անցկացնելով 2 տարի 9 ամիս, այժմ ազատության մեջ է։ Բանն այն է, որ Վաղինակ Ղազարյանը ձերբակալվելու պահին դաշնակցական էր, եւ նրա կալանումը համընկավ ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելափակումների ընթացքին։ Պարոն Ղազարյանը ձեռնպահ է մնում իր ձերբակալության մասին որեւէ պարզաբանում տալուց։