Անցած շաբաթ «Հայծխախոտի» բաժնետերերի խորհրդի ժողովում գործադիր տնօրեն Լիդա Սարգսյանին պաշտոնանկ են արել եւ այդ պաշտոնում նշանակել Ռուբեն Հայրապետյանին («Նեմեց Ռուբոյին»)։ Տիկին Լիդան հաջորդ օրն իսկ իր 25 % չափով բաժնետոմսերը «նվիրել» է Սամվել Բաբայանի եղբորը՝ Կարեն Բաբայանին, որն այժմ «Հայծխախոտում» հաշվեքննություն է նախաձեռնել։