Շուրջ մեկ ամիս առաջ ազատ է արձակվել ՀՀ արդարադատության նախարարության զագսերի վարչության նախկին պետ Վաղինակ Ղազարյանը։ Նա (որոշ տվյալներով` կաշառակերության համար) ազատազրկման էր դատապարտվել 8 տարով, սակայն արգելավայրում անցկացնելով 2 տարի 9 ամիս, այժմ ազատության մեջ է։ Բանն այն է, որ Վաղինակ Ղազարյանը ձերբակալվելու պահին դաշնակցական էր, եւ նրա կալանումը համընկավ ՀՅԴ ներկայացուցիչների նկատմամբ կիրառված արգելափակումների ընթացքին։ Պարոն Ղազարյանը ձեռնպահ է մնում իր ձերբակալության մասին որեւէ պարզաբանում տալուց։