«Արշակ Սադոյանի դատավարությունը «պարտկվել» է նորից,- դժգոհեց ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը,- 1996-ի դեպքերին ինչո՞ւ 2 տարի անց էլ գնահատական չի տրվում։ Ես ոչ մի անգամ ծանուցագիր չեմ ստացել։ Եվ այսօր հանցագործ պատգամավորը ելույթներ է ունենում։ Ես եմ, չէ՞, տեսել, թե այդ պատգամավորն ինչեր է արել։ Իսկ լրագրողներդ էլ լռել էիք եւ ուզում էիք սեպտեմբերի 25-ի եւ 26-ի դեպքերը նույն հարթության վրա դնել»։