Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐՆԵՐԻ ԵՎ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիս 24,1998 19:46
Vasak Darbinyan

«Եթե Դուք՝ որպես գրող, «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործության մեջ, հրապարակավ հակադրվելով կոլխոզային կարգերին, մտահոգ էիք, թե ամեն մի ոչխար քանի կիլո քաշ է կորցնում մինչեւ սպանդանոց հասնելը, ապա որպես միության նախագահ՝ Դուք պետք է որ մտահոգ լինեիք հաշվելու, թե ի՞նչ է կորցրել ամեն մի գրող Ձեր նախագահության երկու երկար տարիների ընթացքում»։

ԺՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Դրամատուրգ, «Իրավունք», թիվ 27

Ոչխարներին եւ գրողներին միմյանց հետ համեմատել կարող էր հիրավի մեծ դրամատուրգը, որը ճանաչում է աշխարհը եւ զգում է կյանքի ռիթմը։
Ժորա Հարությունյանն ըստ երեւույթին այս երկու արարածների միջեւ ընդհանրություն է գտել ոչ միայն քաշ կամ որեւէ բան կորցնելու, այլեւ, ասենք, բնության հետ հարաբերվելու (արածել-կանաչի ուտել) եւ խուզվելու առումներով:
Շատերի համար գաղտնիք չէ, ի դեպ, որ գրողներից համ էլ լավ խաշլամա եւ խորոված է ստացվում, էլ չենք խոսում ղավուրմայի մասին։

ԷԴ ԳՈՐԾԸ ՀԱՆԳԻՍՏ Է ՍԻՐՈՒՄ

Մոտ արի կամաց-կամաց

«Ես նախընտրական թեկնածուներից երեւի միակն էի, որ չէի ասում՝ միանգամից կցրեմ, կկախեմ եւ այլն»։

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ ՀՀ նախագահ, «Ազգ», 23 հունիսի

Ռոբերտ Քոչարյանը, ասել կուզի, մտադիր է «ցրել», «կախել» ոչ թե միանգամից, ինչպես մյուս թեկնածուներն էին ասում, այլ աստիճանաբար, կամաց-կամաց։

ԲՈԲՈ ՄՈՒԼՏԻԿՆԵՐ

«Հեռուստատեսության համար ի՞նչ տարբերություն՝ մուլտֆի՞լմ կցուցադրեն, թե՞ որեւէ կուսակցության առաջնորդի»։

ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԱԺ պատգամավոր, ՍՀԴԿ Հայաստանի վարիչ մարմնի ղեկավար, «Առավոտ» 19 հունիսի

Հեռուստատեսության համար գուցե եւ տարբերություն չկա, բայց մանուկների համար, կարծում ենք, անչափ զվարճալի կլինի, ասենք, «Դե, սպասիր» մուլտֆիլմի գայլի փոխարեն տեսնել Վանո Սիրադեղյանին, Լեոպոլդ կատվի փոխարեն՝ Կարեն Դեմիրճյանին, «Քաջ Նազարի» փոխարեն՝ Սերգեյ Բադալյանին, «Ճանապարհորդ գորտի» փոխարեն՝ Պարույր Հայրիկյանին, փայտփորիկ Վուդիի փոխարեն՝ Վազգեն Մանուկյանին, «Ձախորդ Փանոսի» փոխարեն՝ Եղիա Նաճարյանին, «Մկների ժողովի» փոխարեն՝ կլոր սեղան Եգորյանի, Հրանտ Խաչատրյանի, Արամ Սարգսյանի, Վահան Հովհաննիսյանի, Վիգեն Խաչատրյանի եւ այլոց մասնակցությամբ, «Անխելք մարդը» մուլտֆիլմի փոխարեն՝ Ռաֆայէլ Համբարձումեանին։

ՊԱՐԱԴՈՔՍ

«Ում մի անգամ խաբել են, այլեւս թույլ չի տա, որ երկրորդ անգամ խաբեն։ Իսկ նա, որ դեռ չի խաբվել, կարող է դյուրությամբ խաբեության զոհ դառնալ»։

ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱԺ պատգամավոր, «Իրավունք», թիվ 27

Խաբվածները որքան շատ լինեն՝ ապագայում խաբեության դեպքերն այդքան կնվազեն։ Եվ հակառակը. որքան քիչ լինեն խաբվածները՝ այնքան կմեծանա խաբեության ապագա զոհերի թիվը։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930