ԼՂՀ ԱԺ անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանն ի պատասխան մի թղթակցի հարցերի՝ ասել է (մեջբերում ենք ըստ պահպանված ձայնագրության). «Իրոք պատրաստ եմ լրագրողներին հրավիրել հանգստանալ այդ դաժան շոգից ղարաբաղյան բնության որեւէ ռայսկոմ ուգալկե։ Պրոստո ես ուզում եմ ընդհանրապես էդ հարցերը… 50 հատ թերթ կա՞ Հայաստանում՝ 50-ն էլ տարբեր են գրում։ «Առավոտը» ոնց որ ուրիշ զակազ ա կատարում։ Էն մեկը ուրիշ պատվեր ա կատարում։ Ես շատ շահագրգռված եմ, որ պարզություն մտցվի։ Հարյուր տոկոս կարող եմ վկայել, որ այստեղ ամեն ինչ վերջացել ա, բայց վկայելիս ես արգումենտիրովատ եմ անելու։ Ես Քոչարյանի հետ անձնական տենց բան չունեմ։ Նրան մենք համեմատաբար հավանել, ստեղ էլ նշանակել ենք նախագահ կամ ԳԿՕ։
Ես կոչ եմ արել Ազգային ժողովին, որ մենք չպիտի մասնակցենք խաղերին, որը որ կազմակերպվում ա Հայաստանի ղեկավարության կողմից։ Էդ խաղերի նպատակն էն ա, որ թուլացնեն ներկայումս Ղարաբաղի իշխանությունը։ Ղարաբաղի իշխանության կազմակերպիչ ուժը ու գիտակցաբար ուժը, վոփշըմ՝ ամեն կողմից ուժը դա Սամվել Բաբայանն ա։ Ու Սամվել Բաբայանը էսա քանի տարի վարչապետի դեր ա տանում։ Հիմա ի՞նչն է հարցը, որ էդ մարդն աֆիցիալ չպիտի լինի վարչապետ՝ որ չուժեղանա Ղարաբաղի իշխանությունը։ Օրինակ, Գանդիին Հնդկաստանում պաշտոն չէին տվել, էն մարդը բնական էդ կազմակերպչական շնորհքը, խելքը ուներ։ Հիմա Ղարաբաղում էլ կան տենց մի պլեյադա գործիչներ, որ էս 7 տարում, 10 տարում ստեղծվել են։ Ես անձնապես ամենախիստ, ամենաապազիցիոննի, ոնց որ ասում են՝ վնուտրեննի ապազիցիա, էլի՝ էդ ես եմ եղել քանի տարի ա, թե՛ Քոչարյանի հանդեպ, թե Բաբայանի հանդեպ էլ եմ եղել ապազիցիա։ Տենց մարդ չկա, որ ապազիցիա չլինեմ։ Ես եղել եմ նույն ձեւի ընկեր հա՛մ Վանո Սիրադեղյանի հետ, հա՛մ Վազգեն Սարգսյանի հետ, հա՛մ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հա՛մ Վազգեն Մանուկյանի, հա՛մ Համբարձում Գալստյանի։ Բայց Քոչարյանը էն ձեւի ա ասալ՝ կակ բուդտո, որ գան ինձ տենան՝ կամ մի հատ կիսամարդ են տենալու, կամ մի հատ՝ գազան… Վոփշըմ, էլի»։
Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի մի մեկնաբանությանը. «Իսկ ո՞վ է Մուրադ Պետրոսյանը։ Ես կառաջարկեի իրեն հրավիրել եւ մի հանդիպում կազմակերպել, որտեղ կքննարկեիք նման հարցեր։ Ուղղակի շատ հետաքրքիր կլիներ նման հանդիպումը։ Որ կանչեք՝ կհասկանաք, թե ինչու եմ այդպես ասում եւ շատ բաներ ձեզ համար ուղղակի ավելի պարզ կլինեն»։ -(«Առավոտ» 18 հունիսի):
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ