Գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն իր կադրային քաղաքականության մեջ առաջին պատասխանատու պաշտոնը վստահեց դաշնակցականի։ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբան Սպարտակ Սեյրանյանը նշանակվել է հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու։ Որոշ աղբյուրների պնդմամբ, նրա եւ նախարարի անմիջական աշխատանքի արդյունքն է ընդունելության քննությունների թափանցիկության կիրառվելիք համակարգը։
ՁԱԽԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ ձախակենտրոն ուժերի համաժողովը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում։ Պատրաստակամություն հայտնած յոթ կուսակցությունների մեջ, ՀԱՄԿԿ-ից բացի, ընդգրկված է նաեւ «Աշխատավորական Հայաստան» կուսակցությունը։
ԵՍ ԳԻՏԵՄ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ
Կարդացեք նաև
«Ես գիտեմ, թե հեռուստատեսությունն ինչպես է ղեկավարվել եւ այդպես է մինչեւ այսօր,- ԱԺ-ում հայտարարեց «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը,- նախագահի մամուլի քարտուղարն է հեռուստատեսության գլխավոր կառավարիչը։ Իսկ վարչապետի մամուլի քարտուղարը նրա տեղակալի պես մի բան է։ Եվ եթե նրանք ասեն, որ տվյալ մարդն առաջիկա մի տարում էկրանին չպիտի երեւա՝ չի երեւա»։ Պրն Եգորյանի տեղեկություններն, այնուամենայնիվ, մի քիչ ժամանակավրեպ են։ Ռոբերտ Քոչարյանը մամուլի քարտուղար առայժմ չունի։