Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԱԼԻՍ-ԳՆՈՒՄ ԵՆ

Հունիս 23,1998 00:00
lurer

ԱՄՆ-ից, Լոնդոնով, Հայաստան է վերադարձել նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը։ Նա մեկ շաբաթ մնացել է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում: Հավանաբար, անգլերենը կատարելագործելու նպատակով։ Հայաստան է վերադարձել նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը տեւական մի շրջան Մոսկվայում էր։ Նրան հակառակ՝ Մոսկվա է մեկնել նախագահի մեկ այլ խորհրդական՝ Արամ Սարգսյանը, որի այցելության նպատակների մասին Դեմկուսում ոչինչ չգիտեին։

ԱՏԲԱՇՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է

Այսօր նախագահի աշխատակազմում տեղի կունենա մարդու իրավունքների՝ Պարույր Հայրիկյանի գլխավորած հանձնաժողովի արտահերթ նիստը, ուր, ի շարս այլ հարցերի, կքննարկվի նաեւ ավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանի՝ առ այդ հանձնաժողովն ուղղված դիմումը։ Այնտեղ մասնավորապես ասված է. «Իմ ազատ արձակվելուց հետո որոշ անձինք հայտնեցին, թե գլխավոր դատախազի տեղակալ Մ. Գրիգորյանը եւ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Մարգարյանը իրենց մղել են իմ դեմ կեղծ ցուցմունքներ տալու»։ Ըստ Ադբաշյանի, նրանք հայտարարել են նաեւ, թե՝ «իմ տան խուզարկման ժամանակ գտնվել են խոշոր գումարներ՝ ԱՄՆ դոլարով»։

ՍԱՇԻԿԸ ԲԱԺՆԻ ՊԵՏ Է

Հայտնի մեկնաբան Ալեքսանդր Իսկանդարյանը նշանակվել է ոչ թե տեղեկատվության վարչության պետի տեղակալ, ինչպես գրված է մեր թերթի նախորդ համարում, այլ նույն վարչության հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ծրագրերի բաժնի պետ։ Վարչության պետ Հարություն Կարապետյանն «Առավոտին» հայտնեց, որ պրն Իսկանդարյանը չի ունենալու որեւէ վերահսկողական կամ քաղաքական ֆունկցիաներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930