ԱՄՆ-ից, Լոնդոնով, Հայաստան է վերադարձել նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը։ Նա մեկ շաբաթ մնացել է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում: Հավանաբար, անգլերենը կատարելագործելու նպատակով։
Հայաստան է վերադարձել նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը տեւական մի շրջան Մոսկվայում էր։ Նրան հակառակ՝ Մոսկվա է մեկնել նախագահի մեկ այլ խորհրդական՝ Արամ Սարգսյանը, որի այցելության նպատակների մասին Դեմկուսում ոչինչ չգիտեին։