«Ես գիտեմ, թե հեռուստատեսությունն ինչպես է ղեկավարվել եւ այդպես է մինչեւ այսօր,- ԱԺ-ում հայտարարեց «Հայրենիք» խմբի ղեկավար Էդվարդ Եգորյանը (լուսանկարում),- նախագահի մամուլի քարտուղարն է հեռուստատեսության գլխավոր կառավարիչը։ Իսկ վարչապետի մամուլի քարտուղարը նրա տեղակալի պես մի բան է։ Եվ եթե նրանք ասեն, որ տվյալ մարդն առաջիկա մի տարում էկրանին չպիտի երեւա՝ չի երեւա»։
Պարոն Եգորյանի տեղեկություններն, այնուամենայնիվ, մի քիչ ժամանակավրեպ են։ Ռոբերտ Քոչարյանը մամուլի քարտուղար առայժմ չունի։