Գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանն իր կադրային քաղաքականության մեջ առաջին պատասխանատու պաշտոնը վստահեց դաշնակցականի։ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբան Սպարտակ Սեյրանյանը (լուսանկարում) նշանակվել է հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի եւ հասարակության հետ կապերի պատասխանատու։ Որոշ աղբյուրների պնդմամբ, նրա եւ նախարարի անմիջական աշխատանքի արդյունքն է ընդունելության քննությունների թափանցիկության կիրառվելիք համակարգը։