Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԽ-ՈՒՄ ՈՉ ՄԻ ՔԸԽ

Հունիս 23,1998 13:59
kerakratasht

Հունիսի 22-ին «Արդարություն եւ միասնություն» համագործակցության նիստում ընդունվել է հայտարարություն: Գնահատական է տրված ՀՀՇ եւ «Շամիրամ» կուսակցություններին նախագահի հրամանագրով ստեղծված Քաղաքական խորհրդի կազմում ընդգրկելու իրողությանը. կատարվածը համարվել է աննպատակահարմար։ Թե ինչու՝ «Առավոտին» պարզաբանեց ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանը։ Նա ասաց, որ ի սկզբանե ճիշտ չի համարվել ՀՀՇ-ի եւ «Շամիրամի» ընդգրկումը Քաղաքական խորհրդում եւ այս հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարությունը ընդունելիս, առարկություն չի ունեցել ԱՄՀ-ի որեւէ անդամ։ ՀՀՇ-ի դեպքում առկա է վերապահ դիրքորոշում ոչ թե այն պատճառով, որ կուսակցությունը ընդդիմություն է, այլ՝ որ դեռեւս պարզ չէ՝ այն քաղաքական ո՞ւժ է, թե՝ ոչ։ Հայտարարվել է, որ կան որոշակի քրեական գործեր, որոնք այսպես կամ այնպես առնչվում են ՀՀՇ-ին։ Մինչեւ հստակություն չլինի, ու չպարզվի իրականությունը, ՀՀՇ-ին չի կարելի ընդգրկել Քաղաքական խորհրդում։ ՀՀՇ-ի ընդգրկումը ՔԽ-ում, ժամանակավրեպ է։

Ինչ վերաբերում է «Շամիրամին», ապա լուրջ չէ այդ կուսակցությանը որեւէ տեղ տալը։ Այն ստեղծվել է քաղաքական կոնյուկտուրայի արդյունքում, դեստրուկտիվ դեր է կատարել, ուստի չպետք է տեղ ունենա ՔԽ-ում։

Արմեն Զաքարյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930