Երեւանի «Արարատ» գինու գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ Սամվել Թադեւոսյանը մեր թղթակցին հայտնեց, որ գործարանը վաճառվել էր 178 մլն դրամով (մոտ 445 հազար դոլարով), ոչ թե 70 հազար դոլարով, ինչպես համոզված են ԱԺ պատգամավորները եւ լրագրողները։ Բացի այդ, գործարանի գնորդները, որոնք ամերիկահայեր եւ կանադահայեր են, փակեցին գործարանի պարտքերը, որոնք կազմում էին 514 մլն դրամ (1 մլն 285 հազար դոլար)։ Բաց աճուրդը կայացել էր 1996 թ. օգոստոսի 31-ից հոկտեմբերի 14-ը, իսկ կառավարությունը կողմից գործարանը գնահատել էր 425 մլն դրամ։ Հուլիսի 5-ին Երեւան են ժամանելու գործարանի գնորդները, որոնց թվում են Կայծակ Զեփիլյանը եւ Զավեն Կիրակոսյանը: Նրանք կհանդիպեն նաեւ լրագրողների հետ։
ՈՐԱԿՈՎ, ԲԱՅՑ ԱՆԳՆՈՐԴ
Մինչեւ «Նաիրիտի» համար մի կարգին փող տվող գնորդ չի գտնվում՝ այս գործարանի արտադրանքն արժանացել է Միացյալ Նահանգների որակի ոսկե մրցանակին։ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանն «Առավոտին» հայտնեց, որ Ազատության արձանի պատկերով այդ ոսկե մանրաքանդակ-մրցանակն ինքը ստանալու է հուլիսի 10-ին, Նյու Յորքում։
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏ
Կարդացեք նաև
Հեռուստատեսային տեղեկատվական վերլուծական ծառայության նախկին ղեկավար եւ «Ժամանակաչափի» աննման վարող Ալեքսանդր Իսկանդարյանն այժմ տեղեկատվության վարչության պետի տեղակալն է։ Իսկ հեռուստատեսությունում այժմ ժամանակին վերին միջամտությամբ փակված «Հայլուր» հաղորդաշարը վերստեղծելու աշխատանքներ են ընթանում։