Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ

Հունիս 20,1998 23:48

Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար

Եւ երբ հայոց աշխարհում լայնորեն ծաւալուեց առքի եւ վաճառքի աշխոյժ գօրծընթացը, մարդիկ սկսեցին ծախել ամենայն ինչ։ Ով տուն ուներ՝ տունն էր ծախում։ Ով արդէն ծախել էր (տունը)՝ նշանի մատանին էր ծախում։ Ով արդէն ծախել էր՝ նշանածին էր ծախում։ Ով արդէն ծախել էր՝ հօգին էր ծախում։ Ով արդէն ծախել էր՝ մարմինն էր ծախում։ Ով արդէն ծախել էր՝ գաղափարն էր ծախում։ Ով արդէն ծախել էր՝ Ղարաբաղն էր ծախում: Ով արդէն ծախել էր՝ Կօնեակն էր ծախում…

Իսկ Հնչակեան Եղիան, աճապարանոք ծախելով յուրեանց կուսակցութեան տարածքները, հէռացաւ հարաւային կօղմն աշխարհի։ Այդ առթիւ Եղիայի թիւ մէկ ախօյեան պատմամայր Աննա Իսրայէլեան մաղարիչ էր խօստացել, բայց որեւէ ձէռագիր աղբիւր չի հաւաստում, թէ նա յուր այդ խօստումը երբեւէ կատարեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել