«Մենք հանդիպում ենք ընդդիմության հետ, եւ լրագրողների ներկայությունը ցանկալի չէ»,- այս հիմնավորմամբ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները թույլ չեն տվել, որ անգամ ԱԺ մամուլի ծառայության աշխատակիցները ներկա լինեն «Հանրապետություն», ԱԻՄ, ԱԺՄ եւ կոմկուսի խմբակցությունների հետ իրենց հանդիպումներին։ Վերջիններս բավարարվեցին «ներկայացվեցին դիրքորոշումները» կարգի ընդհանուր ձեւակերպումներով։