Երեւանի «Արարատ» գինու գործարանի բաժնետերերի խորհրդի նախագահ Սամվել Թադեւոսյանը մեր թղթակցին հայտնեց, որ գործարանը վաճառվել էր 178 մլն դրամով (մոտ 445 հազար դոլարով), ոչ թե 70 հազար դոլարով, ինչպես համոզված են ԱԺ պատգամավորները եւ լրագրողները։ Բացի այդ, գործարանի գնորդները, որոնք ամերիկահայեր եւ կանադահայեր են, փակեցին գործարանի պարտքերը, որոնք կազմում էին 514 մլն դրամ (1 մլն 285 հազար դոլար): Բաց աճուրդը կայացել էր 1996 թ. օգոստոսի 31-ից հոկտեմբերի 14-ը, իսկ կառավարությունը գործարանը գնահատել էր 425 մլն դրամ։
Հուլիսի 5-ին Երեւան են ժամանելու գործարանի գնորդները, որոնց թվում են Կայծակ Զեփիլյանը եւ Զավեն Կիրակոսյանը: Նրանք կհանդիպեն նաեւ լրագրողների հետ: