Մինչեւ «Նաիրիտի» համար մի կարգին փող տվող գնորդ չի գտնվում՝ այս գործարանի արտադրանքն արժանացել է Միացյալ Նահանգների որակի ոսկե մրցանակին։ «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանն «Առավոտին» հայտնեց, որ Ազատության արձանի պատկերով այդ ոսկե մանրաքանդակ-մրցանակն ինքը ստանալու է հուլիսի 10-ին, Նյու Յորքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: