Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգայնական» խորհրդարանն ու «պրագմատիկ» կառավարությունը

Հունիս 20,1998 22:54

Հայաստանի հաջորդ խորհրդարանը, որը կընտրվի 1999 թվականին (կամ՝ գուցե ավելի շուտ), իրավամբ կարելի է կոչել «Պեռնո Ռիկարի անվան Ազգային ժողով»: Քաղաքական գործիչներն սկսել են իրենց ընտրարշավը Կոնյակի գործարանից, եւ, հավանաբար, դրանով էլ կավարտեն: Կառավարությունը, փորձելով հակազդել կոնյակով սնվող քաղաքական հավակնություններին, մեղադրում է գործիչներին «ազգայնականության» առկայության եւ պրագմատիզմի բացակայության մեջ:

Իրավիճակն իսկապես հետաքրքիր է: Մի կողմից` վարչապետ Արմեն Դարբինյանը, նախարարներ Էդուարդ Սանդոյանը եւ Վահրամ Ավանեսյանը համոզում են հասարակությանը, որ մենք պետք է ինտեգրվենք քաղաքակիրթ աշխարհի մեջ, որ պետք է հասկանալի եւ բաց լինենք Արեւմուտքի համար, որ, չունենալով բնական ռեսուրսներ, պարտավոր ենք տարածաշրջանի պետությունների համեմատ առավել նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների համար, որոնց բացակայության պայմաններում անհնար է զարգացնել տնտեսությունը եւ բարելավել ժողովրդի սոցիալական վիճակը եւ այլն, եւ այլն: Մյուս կողմից` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այնպիսի քայլերի է դիմում եւ այնպիսի հայտարարություններ անում, որոնցից, հավանաբար, կխուսափեին նույնիսկ Սադամ Հուսեյնը կամ Մուհամար Քադաֆին: Մի խոսքով, այս ոլորտում, նույն տերմինաբանությամբ՝ մենք որդեգրել ենք Արեւմուտքի համար փակ, անհասկանալի եւ, մեղմ ասած՝ ներդրումներին չնպաստող դիրքորոշում:
Բացի հայտնի արտաքին քաղաքական կնճիռներից (որոնց լուծումից, զգուշորեն ասենք, մեր դիվանագիտությունը դեռեւս հեռու է) եւ պատգամավորների ամբիցիաներից, ներդրումներին խոչընդոտում են մի շարք սուբյեկտիվ գործոններ, որոնց թվում են սեփականաշնորհման սխալներն ու հանցագործությունները, միջազգային վարկերի անամոթ յուրացումը, օրենքների անկատարությունը, մաքսային եւ հարկային սխալ վարչարարությունը եւ կոռուպցիան: Դրանք վերացնելուց հետո միայն կառավարությունն ու խորհրդարանը խոսելու տեղ կունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930