Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Հունիս 19,1998 00:00
terter

ԱԺ պատգամավորներից 66-ը երեկ դարձյալ ստորագրեցին կոնյակի գործարանի հարցով արտահերթ նիստի անցկացման պահանջի տակ։ Նիստի ժամկետները կհստակեցվեն Խոսրով Հարությունյանի եւ նախաձեռնող խմբի հանդիպումից հետո։ Սակայն հստակ է, որ այսօր ժամը 19-ին Անկախության հրապարակում ԱԺ պատգամավորական նախաձեռնող խումբն այս վաճառքի առնչությամբ հանրահավաք կանցկացնի։ Արշակ Սադոյանը երեկ ԱԺ-ից ռադիոլսողներին խոստացավ, որ «այդ հանրահավաքում հրապարակայնորեն կներկայացնենք այն, ինչ ձեզնից անգլերեն լեզվով գաղտնի են պահում»։

ԻՍԿԱՊԵՍ ՈՐ, ՈՉ ՄԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ-ում սկսվեցին եւ այսօր կշարունակվեն խորհրդարանում ներկայացված խմբերին եւ խմբակցություններին ազգային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր տրամադրելու մասին նախաձեռնության քննարկումները։ «Հեռուստատեսության համար ի՞նչ տարբերություն՝ մուլտֆի՞լմ կցուցադրեն, թե՞ որեւէ կուսակցության առաջնորդի»,- այս առնչությամբ ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարիչ մարմնի ղեկավար Էռնեստ Սողոմոնյանը։

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ»՝ «ԵՐԿԻՐ»-ԱԿԱՆԻՆ

«Օրինաց երկիր» կուսակցության հիմնադիր համագումարի օրը կտպագրվի նաեւ այդ կազմակերպության պարբերականը՝ նույն «Օրինաց երկիր» անունով։ Խմբագիրն է «Երկիր-1» օրաթերթի նախկին աշխատակից, շնորհալի լրագրող Ավիկ Մարությանը։ Պարբերականը կսկսի իբրեւ շաբաթաթերթ, փորձելով դառնալ օրաթերթ։ Տպաքանակը սկզբնական փուլում կլինի 1000 օրինակ, գինը՝ 80-100 դրամ։ Բարի երթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930