«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջիկա 6 ամիսներին նախատեսվող ուղեւորությունների միայն ճանապարհածախսը 250 հազար ամերիկյան դոլար է։ Այս թվի մեջ չեն մտնում հյուրանոցային եւ ուղեկցող խմբի համար նախատեսված ծախսերը։