Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների, Հայաստանում հավատարմագրված արեւմտյան դիվանագետների շրջանակներում խիստ դժգոհություն է առաջացել կոնյակի գործարանի վաճառքին նվիրված «Հանրապետություն» խմբակցության հայտարարությունից։
Մասնավոր զրույցում այդ դիվանագետները տարակուսանք հայտնեցին առ այն, որ Հայաստանի խորհրդարանում իր ազդեցությամբ երկրորդ խմբակցությունը դիմում է արտասահմանյան մասնավոր ֆիրմային գրեթե սպառնալից արտահայտություններով։ Դիվանագետներից մեկն «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ նման հայտարարությունների հիման վրա իրենք հետեւություններ են անում Հայաստանում ինվեստիցիոն մթնոլորտի վերաբերյալ եւ համապատասխան զեկույցներ ուղարկում իրենց կառավարություններին։