Լրահոս
Օրվա լրահոսը

Գուլուզադեն Օսկանյանի հայտարարությունն անվանեց Երեւանի վերջնագիր

Հունիս 19,1998 23:11
guluzade

Ի պատասխան ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի չորեքշաբթի օրվա հայտարարության, թե եթե 2-5 տարի եւս Ադրբեջանը շարունակի մերժել խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, Հայաստանը ստիպված կլինի ձեռնարկել այլ քայլեր, որոնցից մեկը Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորումը կլինի, պաշտոնական Բաքուն իր տարակուսանքն է հայտնել, որ այդ ծրագիրը պաշտոնապես շարադրվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն (լուսանկարում) BBC ռադիոկայանի Բաքվի թղթակցի հետ զրույցում Վարդան Օսկանյանի հայտարարությունն անվանել է Երեւանի վերջնագիր։ Գուլուզադեի կարծիքով, այդ վերջնագիրը հասցեագրված է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ ԵԱՀԿ-ին։ «Այդ… ամենն ավելի քան պարզունակ է թվում, չափազանց անհետեւողական է, եւ Ղարաբաղը զավթելու, այն Հայաստանին միացնելու իրողությունը քողարկելու փորձ է։ Բայց չէ՞ որ Լեռնային Ղարաբաղը համաշխարհային հանրության կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Ադրբեջանի զիջումն այն է, որ մենք Լեռնային Ղարաբաղին տրամադրում ենք ինքնավարության ամենաբարձր մակարդակ Ադրբեջանի կազմում։ Դրանից ավել էլ ի՞նչ է պետք հայերին»,- BBC-ի Բաքվի թղթակցին հարցրել է Վաֆա Գուլուզադեն։

Հեյդար Ալիեւի խորհրդականի խոսքերով` պաշտոնական Բաքուն բլեֆ է համարում Օսկանյանի հայտարարությունում պարունակվող սպառնալից երանգները։ Հակամարտության ռազմական լուծման տարբերակը Գուլուզադեն համարում է քիչ հավանական, քանի որ տարածաշրջանում պատերազմի վերսկսմանը կտրականապես դեմ կլինեն Հայաստանի մերձավորագույն դաշնակիցները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930