Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուբերնատորի մոտ վռազ գործ ունեին»

Հունիս 19,1998 22:31

Որոշվեց դատը հետաձգել մեկ շաբաթով։ Սյուզան Սիմոնյանը չառարկեց։

Արաբկիրի ժողդատարանում երեկ ժամը 11-ին պիտի որ լսվեր ՀՀ մաքսային վարչության լրատվական ծառայության պետ (լեզուս չի պտտվում ասեմ՝ նախկին) Սյուզան Սիմոնյանի հայցը ընդդեմ մաքսային վարչության։ Նախապատմությունը աչքի չի ընկնում տրամաբանությամբ եւ օրիգինալությամբ։ Պարզապես հունիսի 9-ին Մաքսային վարչության պետն ու իր տեղակալները, մտածելուց հետո, որոշում են, որ Սյուզան Սիմոնյանի գործունեությունն «այլեւս հանդուրժել չի կարելի», քանի որ մաքսայինի սահմաններից դուրս ինֆորմացիա է «սողոսկում»։ Աշխատանքի վերականգնվելու, այսինքն՝ արդարության պահանջով Սյուզան Սիմոնյանը դիմել է Արաբկիրի դատարան։

Ժամը 11-ին, աչքներս դատարանի դռանը՝ սպասում էինք մաքսայիններից մեկնումեկի գալստյանը։ Չեկան, զանգեցին դատավոր Գագիկ Սարգսյանին, որն էլ արդեն 11-ն անց քառասունի մատույցներում որոշեց դատը սկսել։ Լրագրողներս մտանք ռազմական գործողություններից տուժած մի սենյակ հիշեցնող տարածք, որը, պարզվեց, դահլիճն էր, սրբեցինք նստարանների փոշին ու ոտքի կանգնեցինք. դատարանն էր գալիս։ Դատավոր Սարգսյանն ասաց, որ պատասխանող կողմը զանգ է տվել (պաշտոնական գրություն ուղարկելու փոխարեն և Լ. Ա.) եւ հայտնել, որ չի կարող ներկա լինել դատին, քանի որ Ազգային ժողովը ինչ-ինչ կարեւոր օրինագծեր է քննարկում, ուր իրենց ներկայությունը պարտադիր է։ Որոշվեց դատը հետաձգել մեկ շաբաթով։ Սյուզան Սիմոնյանը չառարկեց:

Դատարանի շենքերի ծայրահեղ աղքատության կարգավիճակը մղում է ծայրահեղ կարծիքների։ Մի՞թե նման տեղերում է իրականացվում արդարադատությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930