Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ուզածն ի՞նչ է

Հունիս 19,1998 23:57

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր վերջին ասուլիսում մի շարք դատողություններ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոնք, անշուշտ,հայ դիվանագիտական մտքի անվիճելի նվաճումներն են եւ միանգամայն նոր տեսանկյունից են բացահայտում ստեղծված իրավիճակը։ Այսպես, նա նշել է, թե ներկայումս Հայաստանը լուրջ զիջումների է գնում եւ չի հետապնդում Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին վերամիավորելու խնդիրը, բայց Ադրբեջանն էլ իր հերթին պետք է հրաժարվի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակով տեսնելու մտքից։ Հետեւաբար, ա. Ղարաբաղը չպիտի լինի անկախ, բ. չպիտի լինի Հայաստանի կազմում, գ. չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Պատկերացնո՞ւմ եք նման կարգավիճակ։ Կամ պատկերացնո՞ւմ եք այն բանակցությունները, որտեղ Ադրբեջանը, ենթադրենք ըմբռնումով մոտենալով ՀՀ արտգործնախարարի կոչին, հրաժարվում է Ղարաբաղը տեսնել իր կազմում, բայց Հայաստանը չի ցանկանում ո՛չ միավորվել Ղարաբաղի հետ, ո՛չ տեսնել Ղարաբաղն անկախ։
Պարոն Օսկանյանը հայտարարել է նաեւ, որ եթե 2-5 տարի Ադրբեջանը մերժի խաղաղ բանակցությունների միջոցով հարցի լուծումը, ապա Հայաստանը ձեռնամուխ պետք է լինի այլ քայլերի, որոնցից մեկը Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորումն է։ Սա արդեն հիշեցնում է հայտնի անեկդոտի հերոսին, որը հերթական անգամ փոսից դուրս գալու անհաջող փորձ անելով՝ բարկանում է եւ հայտարարում. «Մի անգամ էլ եմ փորձում, չստացվեց՝ գնում եմ տուն»։ Իսկապես, եթե խոսքը փաստացի վերամիավորման մասին է, ապա դա վաղուց արդեն տեղի է ունեցել, իսկ եթե իրավաբանականի մասին է, ապա կարիք կա՞ արդյոք սպասել 2-5 տարի։ Եկեք հենց այսօր էլ վերամիավորվենք։ Մանավանդ, արտգործնախարարը խոստովանում է, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930