«Արդշինբանկի» բաժնետոմսերի 27%-ը, որը պատկանում էր պետական եւ նախկինում պետական ձեռնարկությունների («Հրազդանմաշ», «Կանազ», «Ցենտրոլիտ» եւ այլն), կառավարությունը վերցրել է իր տրամադրության տակ։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ 27%-ը պատրաստվում են վաճառել մոսկովյան «Մենատեպ» բանկին։ Սա լուրջ նախադրյալ է, որպեսզի հսկիչ ծրարը ստանա «Մենատեպը», որը խոստացել է վճարել բաժնետոմսերի գնից ավելին։
ՎԱՐՉԱՊԵՏ-«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՀԱՆԴԻՊՈՒՄ
Կառավարություն-ԱԺ հարաբերությունների շրջանակում հունիս 17-ին վարչապետ Արմեն Դարբինյանը հանդիպել է «Հանրապետություն» միավորման պատգամավորական խմբակցության հետ։ Ինչպես տեղեկացրեց Վահագն Խաչատրյանը, հիմնականում խոսքն արտահերթ նստաշրջանի օրակարգին է վերաբերել, ինչին հաջորդել է «Հանրապետություն» միավորման խնդրանքն արտահերթ նիստի տնտեսական հարցերի բլոկին առնչվելիք քվեարկությունը հունիս 24-25-ին անցկացնելու մասին։ Վարչապետը պատասխանել է, թե այդ հարցում չկա որեւէ խնդիր։
ՆՇԱՆԱԿՈՂԸ ՎԱՐՉԱՊԵՏՆ Է
Կարդացեք նաև
Թեպետ հաղորդվել էր, որ ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» խմբի անդամ Հովհաննես Ահարոնյանը պետք է նշանակվի սոցիալական ապահովության փոխնախարար, սակայն դա տեղի չի ունենա։ Խնդրո առարկայի վերաբերյալ նախարար Գագիկ Եգանյանն «Առավոտին» պարզաբանեց, որ զրույցի հրավիրված Հ. Ահարոնյանն իրեն բավականին դուր է եկել, սակայն «դուք գիտեք, թե Հայաստանում ով է նշանակում փոխնախարարներ»։ Պարզվեց՝ վարչապետն է այլ ընտրության հեղինակը։