Թեպետ հաղորդվել էր, որ ԱԺ պատգամավոր, «Երկրապահ» խմբի անդամ Հովհաննես Ահարոնյանը պետք է նշանակվի սոցիալական ապահովության փոխնախարար, սակայն դա տեղի չի ունենա։ Խնդրո առարկայի վերաբերյալ նախարար Գագիկ Եգանյանը (լուսանկարում) «Առավոտին» պարզաբանեց, որ զրույցի հրավիրված Հ. Ահարոնյանն իրեն բավականին դուր է եկել, սակայն «դուք գիտեք, թե Հայաստանում ով է նշանակում փոխնախարարներ»։ Պարզվեց՝ վարչապետն է այլ ընտրության հեղինակը։