Կառավարություն-ԱԺ հարաբերությունների շրջանակում հունիս 17-ին վարչապետ Արմեն Դարբինյանը հանդիպել է «Հանրապետություն» միավորման պատգամավորական խմբակցության հետ։ Ինչպես տեղեկացրեց Վահագն Խաչատրյանը (լուսանկարում)` հիմնականում խոսքն արտահերթ նստաշրջանի օրակարգին է վերաբերել, ինչին հաջորդել է «Հանրապետություն» միավորման խնդրանքն արտահերթ նիստի տնտեսական հարցերի բլոկին առնչվելիք քվեարկությունը հունիս 24-25-ին անցկացնելու մասին։ Վարչապետը պատասխանել է, թե այդ հարցում չկա որեւէ խնդիր։