Տարբեր աղբյուրների միջոցով ճշտեցինք, որ Ռուսաստանի անվտանգության ծառայությունը ձերբակալել էր վարչապետ Արմեն Դարբինյանի ոչ հարազատ եղբորը, այլ հորեղբոր տղային։ Լեւոն Դարբինյանը նախկինում էլ է Մոսկվայում ձերբակալվել հանցավոր ազդեցիկ խմբերից մեկի կազմում դրամաշորթությամբ (ռեկետով) զբաղվելու համար եւ այժմ էլ Լուբյանկայում է։
Միաժամանակ նշենք, որ «Առավոտը» բոլորովին այն համոզումը չունի, թե վարչապետը որեւէ պատասխանատվություն է կրում իր ազգականների գործողությունների համար։