Համարելով, որ սխալ քվեարկություն է կատարվել կոնյակի հարցով հունիս 9-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, նոր ստորագրություններ են հավաքվում նույն խնդրով ԱԺ նոր արտահերթ նիստ գումարելու համար։
Ըստ «Հայրենիք» խմբակցության անդամ Պետրոս Մակեյանի (լուսանկարում), արդեն հավաքվել է 50 ստորագրություն: Ստորագրահավաքին ակտիվորեն մասնակցում են «Հայրենիք», «Հանրապետություն», ԱԺՄ, Կոմկուս, ԻՄ խմբակցությունները: Առավել կրավորական դիրք են այս խնդրում գրավել «Բարեփոխումներն» ու «Երկրապահը»: