ԼՂՀ ներիշխանական ճգնաժամին Հայաստանի ղեկավարության անմասն չլինելու մասին պնդել էին Բաբկեն Արարքցյանը եւ ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Մուրադ Պետրոսյանը։ Վերջինս նաեւ նշել էր, թե «Հայաստանի ղեկավարության կողմից անցկացվող խաղերի նպատակն է թուլացնել եւ ապա բացառել ԼՂՀ ղեկավարության ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա»։
«Առավոտի» թղթակիցը խնդրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնաբանել այս հայտարարությունները. «Իսկ ո՞վ է Մուրադ Պետրոսյանը։ Ես կառաջարկեի իրեն հրավիրել եւ մի հանդիպում կազմակերպել, որտեղ կքննարկեիք նման հարցեր։ Ուղղակի շատ հետաքրքիր կլիներ նման հանդիպումը։ Որ կանչեք՝ կհասկանաք, թե ինչու եմ այդպես ասում, եւ շատ բաներ ձեզ համար ուղղակի ավելի պարզ կլինեն»։