Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՐՊԵՍ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ՝ ԵՍ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՉԵՄ»

Հունիս 17,1998 00:00
terter

Այսպես պատասխանեց Ստեփան Զաքարյանը մեր այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ստանձնել Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։ Երեկ նրան հեռացրել են Երեւանի մշակույթի վարչության պետի պաշտոնից, այն «փոխանցելով» Արա Երնջակյանին։ Իսկ Ստեփան Զաքարյանը հրաժարվելու է քաղաքապետին խորհուրդներ տալու վեհ առաքելությունից, քանի որ վստահ է, թե քաղաքապետը չի կարող դրանք կատարել. «Ասենք, չի կարող աշխատանքից ազատել եւ պատասխանատվության ենթարկել վարչապետին եւ կոնյակի գործարքի այլ պատասխանատուներին»։

5-ՐԴՆ՝ ԻՐ ՈԼՈՐՏՈՒՄ

Ինչպես «Առավոտին» հաջողվեց պարզել արհեստավարժ աղբյուրներից, ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ֆիրման 5-րդն է աշխարհի ոչ բոլոր ձեռնարկությունների ցուցակում, այլ ընդամենը՝ թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող եւ վաճառող ֆիրմաների թվում։ Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանը արտադրության է պատրաստում «Նոյյան տապան» անունով նոր կոնյակը, որի մեկ շիշը կարժենա 800 դոլար եւ կունենա 70 տարվա հնություն։

ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳ ՍԵՔՍԸ

Սփյուռքահայ այն ուսանողները, որոնք ցանկություն կհայտնեն սովորել Հայաստանի բուհերի ասպիրանտուրաներում եւ մագիստրատուրաներում, այլ փաստաթղթերի թվում, տվյալ երկրի հյուպատոսարան պիտի ներկայացնեն նաեւ բժշկական տեղեկանք առ այն, որ սպիդով վարակված չեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930