Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱՊԱՀԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է

Հունիս 17,1998 00:00
lurer

«Ես ողջունում եմ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը եւ կարծր դիրքորոշումն Արցախի հարցում։ Հակառակ կողմն այժմ արդեն պետք է մտածի զիջումներ անելու վերաբերյալ։ Եվ չկա սպասվող ճնշումը՝ պատերազմ, միջազգային սանկցիաներ… չկան դրանք»,- ճեպազրույցում արձանագրեց ԱԺ եւ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։

ՊԱՎԼԻԿԸ ՊԱՆԴՈՒԽՏ ԷՐ

Կոնյակի գործարանը սեփականաշնորհվող օբյեկտների ցուցակի մեջ մնալու համար ԱԺ-ում «քվեարկած» երկու մարզպետներ՝ Տավուշի մարզպետ Պավլիկ Ասատրյանն ու Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը այդ պահին ոչ միայն դահլիճում չէին, այլ, առհասարակ, հանրապետությունում չէին։ Երկուսն էլ «Պեռնոյի» հայրենիք Ֆրանսիայում էին։

«ՉԷ՛, ՏԿԱՐԱՄԻՏ ԱՊՈՒՇ ՉԵՆ»

Երեկ, երեկոյան ժամը 19-ին, կոնյակի գործարանը ծախելու դեմ տեղի ունենալիք հանրահավաքը չկայացավ, ինչպես Արշակ Սադոյանն ասաց՝ արհեստական եւ տեխնիկական խոչընդոտների պատճառով։ Այն պիտի որ տեղի ունենա ուրբաթ օրը, ամսի 19-ին, դարձյալ ժամը 19-ին։ «Ես չեմ կարծում, որ մեր ղեկավարները տկարամիտ ապուշներ են եւ անձնական շահից ելնելով՝ պատրաստ են այն կես միլիարդանոց ապրանքը 30 միլիոնով ծախել»,- իր կարծիքն այս առթիվ եւս մեկ անգամ հայտնեց պրն Սադոյանը։

Արշակ Սադոյանի եւ Էդվարդ Եգորյանի համատեղ ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930