Այսպես պատասխանեց Ստեփան Զաքարյանը մեր այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ստանձնել Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը։ Երեկ նրան հեռացրել են Երեւանի մշակույթի վարչության պետի պաշտոնից, այն «փոխանցելով» Արա Երնջակյանին։ Իսկ Ստեփան Զաքարյանը հրաժարվելու է քաղաքապետին խորհուրդներ տալու վեհ առաքելությունից, քանի որ վստահ է, թե քաղաքապետը չի կարող դրանք կատարել. «Ասենք, չի կարող աշխատանքից ազատել եւ պատասխանատվության ենթարկել վարչապետին եւ կոնյակի գործարքի այլ պատասխանատուներին»։