«Ես ողջունում եմ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը եւ կարծր դիրքորոշումն Արցախի հարցում։ Հակառակ կողմն այժմ արդեն պետք է մտածի զիջումներ անելու վերաբերյալ։ Եվ չկա սպասվող ճնշումը՝ պատերազմ, միջազգային սանկցիաներ… չկան դրանք»,-երեկ Ազգային ժողովի ճեպազրույցում արձանագրեց ԱԺ եւ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։