Երեկ, երեկոյան ժամը 19-ին, կոնյակի գործարանը ծախելու դեմ տեղի ունենալիք հանրահավաքը չկայացավ, ինչպես Արշակ Սադոյանն ասաց՝ արհեստական եւ տեխնիկական խոչընդոտների պատճառով։ Այն պիտի որ տեղի ունենա ուրբաթ օրը, ամսի 19-ին, դարձյալ ժամը 19ևին։
«Ես չեմ կարծում, որ մեր ղեկավարները տկարամիտ ապուշներ են եւ անձնական շահից ելնելով՝ պատրաստ են այդ կես միլիարդանոց ապրանքը 30 միլիոնով ծախել»,- իր կարծիքն այս առթիվ եւս մեկ անգամ հայտնեց պարոն Սադոյանը։
Արշակ Սադոյանի եւ Էդվարդ Եգորյանի համատեղ ասուլիսի մասին կարդացեք այստեղ։