Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՆՈՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՎԱՔՈՒՄ

Հունիս 16,1998 00:00
lurer

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը հերքեց այն լուրերը, թե Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ ստորագրություններ են հավաքվում կոնյակի գործարանի հարցը Սահմանադրական դատարանում լսումների թեմա դարձնելու ուղղությամբ։ Նույնը վերաբերում է նաեւ գինու գործարանին։ Հովակիմյանը միանշանակ ասաց, թե Վանոյի մասնակցությամբ ու նախաձեռնությամբ որեւէ ստորագրություն չի հավաքվում։

ՊԱՏՎԱՎՈՐ ԳՅՈՒՂԱՑԻ

Մոտ օրերս Ծաղկաձոր գյուղի պատվավոր քաղաքացի կոչմանը կարժանանա «Արարատ-Լադա» ձեռնարկության տնօրեն, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը։ Ասենք նաեւ, որ նա արդեն պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել եւս երկու գյուղից՝ Լեռնանիստից եւ Արզաքանից։ Այս բոլոր բնակավայրերն էլ գտնվում են այն ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել Անդրանիկ Մանուկյանը։ Իսկ շնորհումները տեղի են ունեցել նախագահական ընտրություններից հետո։

ՏՈՒՆ ԳՆԱՑՈՂ ԵՎ ՉՓԱՅԼՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ

Կիրակի օրը Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ տեսագրվեց «Հրապարակ» հաղորդումը, որի նկարահանումից առաջ դիմահարդարը մոտեցավ շպարելու ՀՀ ֆինանսների նախարար Էդ. Սանդոյանին։ Վերջինս հուսահատ բացականչեց. «Էս ի՜նչ եք անում, վերջում տուն եմ գնալու, ախր վրայիցս հոտ է գալու»։

Իսկ երբ դիմահարդարը ՀՀ տարածքային կառավարման նախարարին առաջարկեց շպարել փայլող ճակատը, պարոն Զադոյանը նշեց. «Իմ կարծիքով ես վաղուց փայլուն որեւէ բան չունեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930