Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար:
Եւ երբ փէտրուարին հայոց արքան հրաժարական տուեց, նօրընտիր իշխանութիւնները որոշեցին գնալ ազգայնական ծիրով։ Առաջին յանգրուանում նրանք ազգայնական արուէստների առաջատար մասնագէտ կարգեցին Էդուարդ Յօվհաննիսեանին, եւ ապա՝ ազգային բէմարուէստի պէտ նշանակուեց Մազմանեան Արմէնը (Մազ), եւ այդ իսկ օրուանից հայոց բօլօր թատրօնները կախուած էին Մազից։
Դրանով չբաւարարուելով՝ նօրընտիրները լծուեցին համայն աշխարհի ազգայնականացման առաքէլութեանը։ Նախ ֆրանսիացիներին բացատրեցին, թէ ինչ բան է ցէղասպանութիւնը, եւ ապա, որպէսզի նոյն ֆրանսիացիներն աւելի մօտիկից շփուեն ազգային արժէքներին, նրանց նուիրեցին Կօնեակի գօրծարանը՝ դորա փօխարեն գէրմանացիներին ընծայելով շուրջ երէք հարիւր հնագոյն ձէռագիր աղբիւրներ, որպէսզի գէրմանացիները մանրակրկիտ ուսումնասիրեն դորանք եւ վէրջապէս հասկանան, որ իրենք էլ հայերիս պէս արիացիներ են։