Կիրակի օրը Հայաստանի ազգային հեռուստատեսությամբ տեսագրվեց «Հրապարակ» հաղորդումը, որի նկարահանումից առաջ դիմահարդարը մոտեցավ շպարելու ՀՀ ֆինանսների նախարար Էդվարդ Սանդոյանին։ Վերջինս հուսահատ բացականչեց. «Էս ի՜նչ եք անում, վերջում տուն եմ գնալու, ախր վրայիցս հոտ է գալու»։ Իսկ երբ դիմահարդարը ՀՀ տարածքային կառավարման նախարարին առաջարկեց շպարել փայլող ճակատը, Դավիթ Զադոյանը (լուսանկարում) նշեց. «Իմ կարծիքով ես վաղուց փայլուն որեւէ բան չունեմ»։