«Ես չգիտեմ, թե կոնյակի գործարանն ինչ արժե,- ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը,- կոնյակի գործարանն արժե այնքան, որքանով հնարավոր է այն վաճառել՝ սա է թելադրում գնագոյացման շուկայական տրամաբանությունը։ Եվ եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ՝ կարող եմ ավելին ասել։ Հայաստանը, այսօր գտնվելով ռիսկայնության տեսակետից 150-160 տեղում, այս առումով (բացասական իմաստով) խիստ տարբերվում է։ Եվ միջազգային ստանդարտ մոտեցումների ցուցաբերման պարագայում կարող եմ ասել, որ կոնյակի գործարանն ուղղակի ոչինչ չարժե, 0 դոլար արժե»։