«Պետական թերթը պիտի բոլոր կարծիքներն արտահայտի, այլ ոչ միակողմանի միայն այն տեսակետը, որ նախընտրելի է խմբագրին։ Այն որեւէ մեկի բոստանը չէ, որ սեփական նախասիրություններով ուզածը տպի, մեկ ուրիշին ծաղրի եւ չկրի որեւէ պատասխանատվություն։ Ցավոք, որպես ընթերցող կարող եմ արձանագրել, որ այսօր «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթն ազատ ամբիոն չի եւ ներկայացնում է միակողմանի դիրքորոշումներ»,- հայտարարեց ԱԺ նախագահի խորհրդական Վահագն Մկրտչյանը, որի դժգոհությունները վերաբերում էին նաեւ պետական այլ լրատվամիջոցների։