Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ԳՈՐԾԱՐԱՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ. ԵՐԵՔՇԱԲԹԻ ԴՐԱ ԴԵՄ ԿԲՈՂՈՔԵՆ

Հունիս 13,1998 00:00
terter

ԱԺ-ի իր ելույթում Արշակ Սադոյանը զգուշացրեց, թե հնարավոր է կոնյակի գործարանի վաճառքի դեմ «համաժողովրդական բողոքի ալիք բարձրանա։ Չարժե, որ ժողովուրդը գնա այդ «Պեռնոյին» ասի, որ թույլ չենք տա, սա մերն է»։ Այժմ պրն Սադոյանը հաստատական պատասխանեց մեր այն հարցին, թե մտադի՞ր են, իրոք, հանրահավաք հրավիրել. «Քանի որ իշխանական լծակներին տիրապետող ուժերը հավանաբար անձնական շահերից ելնելով խոչընդոտում են այս վաճառքի կասեցմանը, ապա մեզ մնում է դիմել ժողովրդին։ Երեքշաբթի, ժամը 19-ին Անկախության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որտեղ դիմումներ կընդունվեն ուղղված ֆրանսիական կառավարությանը եւ «Պեռնո Ռիկարին»։ Փորձելու ենք նաեւ այս միջոցով կասեցնել այս հանցավոր գործարքը»։

ԽԱԲՎԱԾ ԱՎԱՆԴԱՏՈւՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի օգնական է նշանակվել Վ. Մանուկյանի կառավարության գործերի կառավարիչ, ապա պետնախարար, «Նորինվեստ» բանկի փայատեր Հրաչ Հակոբյանը։ Հավանաբար, խաբված ավանդատուները այժմ պահանջելու են իրենց գումարները վերադարձնել հիմնադրամից։

ԿԳԱՆ ԱՅԼ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Վահե Շահվերդյանն ազատվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի, ինչպես նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ենթադրվում է, որ թատրոն են հրավիրվելու տարբեր ռեժիսորներ՝ առանց որեւէ մի ռեժիսորի գերակայության։ Թատրոնում նախատեսվում է նաեւ հաստիքացուցակի կրճատում՝ 53 աշխատակիցներից կարող է մնալ 25-ը։ Այդ երկու առիթներով ակտիվ սունդուկյանցիները գնացին բողոքելու նախարար Ռոլանդ Շառոյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, շոշափելի արդյունքների չհասան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930