Վահե Շահվերդյանն ազատվել է Թատերական ինստիտուտի ռեկտորի, ինչպես նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի պաշտոնից՝ մնալով նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Ենթադրվում է, որ թատրոն են հրավիրվելու տարբեր ռեժիսորներ՝ առանց որեւէ մի ռեժիսորի գերակայության։ Թատրոնում նախատեսվում է նաեւ հաստիքացուցակի կրճատում՝ 53 աշխատակիցներից կարող է մնալ 25-ը։
Այդ երկու առիթներով ակտիվ սունդուկյանցիները գնացին բողոքելու նախարար Ռոլանդ Շառոյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, շոշափելի արդյունքների չհասան։