ԱԺ-ի իր ելույթում երեկ Արշակ Սադոյանը զգուշացրեց, թե հնարավոր է կոնյակի գործարանի վաճառքի դեմ «համաժողովրդական բողոքի ալիք բարձրանա։ Չարժե, որ ժողովուրդը գնա այդ «Պեռնոյին» ասի, որ թույլ չենք տա, սա մերն է»։ Այժմ պարոն Սադոյանը հաստատական պատասխանեց մեր այն հարցին, թե մտադի՞ր են, իրոք, հանրահավաք հրավիրել. «Քանի որ իշխանական լծակներին տիրապետող ուժերը, հավանաբար անձնական շահերից ելնելով, խոչընդոտում են այս վաճառքի կասեցմանը, ապա մեզ մնում է դիմել ժողովրդին։ Երեքշաբթի, ժամը 19-ին Անկախության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որտեղ դիմումներ կընդունվեն ուղղված ֆրանսիական կառավարությանը եւ «Պեռնո Ռիկարին»։ Փորձելու ենք նաեւ այս միջոցով կասեցնել այս հանցավոր գործարքը»։