Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼ ՉԷ

Հունիս 12,1998 00:00
lurer

Հայտնում ենք, որ Ձեր թերթի հունիսի 11-ի համարում «Սկանդալ» խորագրի տակ տեղ գտած տեղեկատվությանը, թե իբր. «… վարչապետ Արմեն Դարբինյանի եղբորը ձերբակալել է ռուսական դաշնային անվտանգության ծառայությունը», բացարձակ կեղծիք է, որը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։

3 ԺԱՄՈՒՄ՝ 63 ՀԱԶԱՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նախ Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց, թե Կոնյակի գործարանի վաճառքի դեմ բողոքի տակ 137 հազար ստորագրություն է հավաքվել։ Երկու ժամ անց Խորեն Սարգսյանն ասաց, թե այդ թիվը հասել է 142 հազարի, իսկ արդեն կոմկուսի խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց, թե ստորագրությունների թիվն անցել է 200 հազարից։

ՀԱՐԵՎԱՆՆԵՐՈ՞Վ ԵՆ ԵԿԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Աղբյուր Սերոբի փողոցում գտնվող ժողինստիտուտի կոոպերատիվի շենքում Եղվարդի ոստիկանապետի, շուրջ 40 պրոֆեսորների եւ դոցենտների հետ միասին բնակվում են նախարարներ Էդուարդ Սանդոյանը, Վահրամ Ավանեսյանը, Գագիկ Եգանյանը, փոխնախարար Ռոբերտ Ամիրյանը, ԱԺ հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանը (նախկինում՝ նախարար) եւ «Արարատ-Լադա» ընկերության ղեկավար Անդրանիկ Մանուկյանը։ Այդ շենքից մի քիչ վերեւ են բնակվում Դավիթ Զադոյանն ու Հենրիկ Քոչինյանը, ու նաեւ՝ Խաչիկ Ստամբոլցյանը, որին, իշխանական այս տարածքի մակարդակը չգցելու համար, անպայման հարկավոր է կառավարությունում պաշտոն տալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930